top of page

Կալիֆոռնիայում երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ կրակnցներ են հնչել. կա 4 զnհ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read
ree


Չորս մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել Կալիֆոռնիայի Սթոքթոն քաղաքում երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով, հաղորդում է Fox KTVU-ն։


Սթոքթոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին Ֆեյսբուքում գրել է, որ կրակոցները տեղի են ունեցել պաղպաղակի խանութում կազմակերպված ծննդյան երեկույթի ժամանակ։


«Ես կապվել եմ անձնակազմի և հասարակական անվտանգության պաշտոնյաների հետ՝ ճշգրիտ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, և կհասնեմ դրանց պատասխաններին», - նշել է Լին։

bottom of page