top of page

Արգիշտի Մեխակյանը հանդես է եկել հայտարարությամբ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 17, 2025
  • 1 min read

Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը գրել է.




«Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,



Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»,-  գրել է Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։


Նշենք, որ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։

1/3124
bottom of page