top of page

Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 1, 2024
  • 1 min read
ree

Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հարավաֆրիկյան հայցին, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Առաջին օրվանից, երբ Հարավային Աֆրիկան ներկայացրեց այս հայցը, մենք պաշտպանեցիք այդ քայլը և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։

Մենք նաև սկսել ենք աշխատել, որ իրավական տեսանկյունից տեսնենք, թե ինչպես և ինչ հիմունքներով կարող ենք միանալ այս հայցին», - ասել է նա։

Ֆիդանի խոսքով՝ իրավաբանական հիմնավորումներն ամբողջացնելուց հետո Միջազգային քրեական դատարան կներկայացնեն հայցին պաշտոնապես միանալու իրենց հայտարարությունը։

bottom of page