top of page

Տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի․ «Տաշիր»-ը՝ խուզարկության դեպքերի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 8, 2025
  • 1 min read

«Տաշիր»-ը մտահոգված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։


«Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։


«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:


Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»,- ասվում է հայտարարությունում:


Հիշեցնենք՝ Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում։

1/3124
bottom of page