top of page

Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու ցանկը պետք է ընդլայնել․ Պետդումա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 8
  • 1 min read

ree

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Ռուսաստանի կառավարությանը ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնել պատգամավորական կորպուսին աջակցելու՝ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հիմքերի ցանկը ընդլայնելու հարցում, գրում է «ՏԱՍՍ»-ը։


Պետդուման լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հիմքերի ցանկը ընդլայնելու մասին օրինագիծը։ Օրինագծի հեղինակներն էին Վոլոդինի գլխավորությամբ պատգամավորների խումբը, այդ թվում՝ փոխխոսնակ, Դումայի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իրինա Յարովայան, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարները։


«Կառավարությունը պետք է ակտիվ դիրքորոշում ընդունի պատգամավորական կորպուսին աջակցելու հարցում։ Եկեք պարզապես այս աշխատանքը բոլորս միասին անենք», - ասել է Վոլոդինը Պետդումայի լիագումար նիստում։

1/3012
bottom of page