top of page

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 6
  • 1 min read

ree

Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։

Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է և մի քանի օր է՝ բնակվում էր նշված հյուրատանը։

1/3011
bottom of page