top of page

Մահացել է տնտեսագիտության դոկտոր Գրիգոր Ղարիբյանը

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 minutes ago
  • 1 min read

Մահացել է անվանի տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանը։ Այս մասին հայտնում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Պրոֆեսոր Ղարիբյանը լայն մտահորիզոն ունեցող, գիտական անուրանալի վաստակ թողած, տնտեսագետների բազում սերունդներ կրթած մակնավարժ-գիտնական էր, ով իր ամբողջ կյանքը նվիրեց Երևանի պետական համալսարանին՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Անգնահատելի է նրա վաստակը 1984թ․ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման և հետագա զարգացման գործում։

Մեծանուն գիտնականին և պրոֆեսորին ուսանողներն ու գործընկերները մշտապես կհիշեն որպես կենսախինդ, շրջահայաց, բացառիկ մարդկային որակներով օժտված, Հայրենիքն անսահման սիրող և Սյունյաց աշխարհի հողին ամուր կառչած ՀԱՅԻ։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Ղարիբյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ուսանողներին»,– գրել է նա։

bottom of page