top of page

Երեխես ժպիտով է ծնվել, անունը Սմայլի ենք դրել. ՔՊ-ական պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

Ճիշտն ասած՝ երեխուս անունն են թիրախավորել, ըստ էության, զանգել են գյուղապետարան, հարցրել, թե ինչի համար է երեխու անունը դրել Սմայլիկ: Այս մասին Tribune.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ Դուք ձեր Ազգային ժողովի ելույթում ասացիք, որ ձեր ընտանիքին, ձեզ թիրախավորել են, դա նորից շրջանառության մեջ դրվեց և քննարկման առարկա դարձավ, ինչպե՞ս են թիրախավորել Ձեզ և Ձեր ընտանիքը։

«Նախ Սմայլիկ չի, Սմայլի է, բայց ամեն դեպքում, ով, ում ինչ հարց ունի, պետք է իրար տան, ոչ թե ընտանիքին թիրախավորեն: Ես դա համարում եմ թիրախավորել ու երեք տարեկան երեխային թիրախավորելը դա անբարո է»,-ասաց նա:

Հարցին էլ՝ ինչո՞վ էր պայմանավորված հենց այդ անունով անվանակոչելը երեխային, ի՞նչն էր մոտիվացրել, որ հենց Սմայլի դնեք անունը, նա ասաց. «Ճիշտն ասած, ինքը ժպիտով է ծնվել, ժպիտով է ապրում, իր ժպիտի համար իր անունը դրել ենք Սմայլի, անգլերենից թարգմանած՝ ժպիտ»։

bottom of page