Search
Թրամփը խնդրանքով դիմել է Էրդողանին
- Lilit
- 5 hours ago
- 1 min read
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, խնդրել է նրան որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը դրական է վերաբերվել միջնորդության այդ առաջարկին։ Էրդողանը նախկինի պես մնում է այն առաջնորդներից մեկը, որը կարող է բանակցություններ վարել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Վլադիմիր Զելենսկու հետ: