top of page

Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 17, 2024
  • 1 min read
ree

Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

Հանդիպումն արդեն ավարտվել է և տևել է մոտ մեկ ժամ։

Նշենք նաև, որ Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։

«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Սուրեն Պետրոսյանն ահազանգում է: Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել», - նշված է հաղորդագրության մեջ

1/3057
bottom of page