«Ս..... եղիր», «հանգիստ մի հատ». ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ
- Lilit

- Jul 3
- 1 min read

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ ի պաշտպանություն ՀԷՑ-ի։
Մասնավորապես, նա նշեց, որ եթե Երևանի կոնյակի գործարանը չմասանվորեցվեր, ապա այսօր խաղողագործություն չէինք ունեն։
Այսօր շատերն են դժգոհում «Վեոլիա ջուր» ընկերությունից, սակայն եթե այսօր համակարգը չտրվեր մասնավորին, ապա ջրի սով կլիներ»,-հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքերը դուր չեկան իր նախկին թիմակիցներին, մասնավորապես, Արման Եղոյանը ելույթից հետո բացականչում էր․ «Ամոթ, ամոթ»։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը փորձեց կարգի հրավիրել Արման Եղոյանին, բայց իրավիճակը լարվեց։
Հովիկ Աղազարյանն էլ շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ։
«Ս..... եղիր»,- Աղազարյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։
Հակոբ Արշակյանն Աղազարյանին դուրս հանեց դահլիճից և արգելեց այսօրվա նիստին ներկա գտնվել, Արման Եղոյանին էլ զգուշացում տվեց։




















