top of page

Բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին և, ի վերջո, չի կարելի nչնչացնել այն, ինչն անհնար է nչնչացնել․ Միքայել Մելքումյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 3
  • 1 min read

ree

Բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին և, ի վերջո, չի կարելի ոչնչացնել այն, ինչն անհնար է ոչնչացնել։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը․

«Ազգային արժեհամակարգը կարելի է միմիայն հարստացնել, բայց ոչնչացնել անհնար է։

Վերջին օրերին մարդկանց հոգիներում և սրտերում ալեկոծություն է առաջացրել հարձակումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ներկայացուցիչների վրա։ Արդյո՞ք սա պատահական է, թե՞  «ճիշտ» ընտրված պահ և ինչ-որ նոր գործընթացի սկիզբ։ Միգուցե սա ինչ-որ տեխնոլոգիա է, որ կիրառվում է մեր դեմ։

Այսպիսով, դարերով կայացած ազգային ինստիտուտների նսեմացման գործընթացը շարունակվում է շատ տարօրինակ խոսույթով։ Կարծում և համոզված եմ, որ բոլոր հայերը կանգնած են մեր եկեղեցու կողքին և, ի վերջո, չի կարելի ոչնչացնել այն, ինչն անհնար է ոչնչացնել, չի կարելի փոփոխել անփոփոխելին»։

bottom of page