top of page

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 23 սմ-ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի»,– գրել է նա։

Լճում ջրի ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով, իսկ մակերեսը` 2,18 քառակուսի կիլոմետրով։

bottom of page