Search
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը
- Lilit
- 4 hours ago
- 1 min read
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «ներաձուրիի» առաջիկա հանդիպումը։
«Տորինո» - «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։