Լուկա Մոդրիչը չի կարողանա մասնակցել Սուպերգավաթի կիսաեզրափակչի հանդիպմանը
- Lilit

- Jan 9
- 1 min read

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վարակային հիվանդության պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպմանը «Մալյորկայի» դեմ։
Սաուդյան Արաբիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է փոխչեմպիոն «Բարսելոնան», որը 2:0 հաշվով հաղթել է գավաթակիր «Աթլետիկ Բիլբաոյին»։




















