Եթե մենք մեր սերունդներին չդաստիարկենք «գալ տարի Շուշի» գաղափարով, մենք Սյունիք չենք ունենալու մոտ ապագայում. Օսկանյան
- Lilit Nalbandyan
- Jul 2, 2024
- 1 min read

Եթե մենք մեր սերունդներին չդաստիարկենք «գալ տարի Շուշի» գաղափարով, մենք չենք կարողանալու Սյունիքը պաշտպանել: Այս մասին «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Ադրբեջանցիները 30 տարի սերունդ ադաստիարակեցին, որ վերադարձնելու ենք բոլոր տարածքները, հիմա հաջորդ 30 տարին դաստիարակելու են, որ վերցնելու են Հայաստանը եւ կարող է հասնեն դրան, եթե մենք այսպես շարունակենք:
Եթե մեր իշխանություններն այս քաղաքականությունը վարեն, մեր սերունդները միգուցե կապրեն Հայաստանում, բայց այդ Հայաստանը կլինի շատ ավելի փոքր, այդ Հայաստանը չի լինի հայկական Հայաստան: Կրկնում եմ, եթե մենք մեր սերունդներին չդաստիարակենք այսօրվանից «հաջորդ տարի Շուշի», մենք Սյունիք չենք ունենալու շատ մոտ ապագայում»,-ասաց նա:
Օսկանյանն անդրադարձավ նաեւ նրան, որ իշխանություններն ասում են՝ եթե մենք արցախցիների վերադարձի հարցը բարձրացնենք, իրենք էլ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը կբարձրացնեն՝ նշելով. «Ուրեմն դուք դիվանագիտություն չունեք, դրա համար էլ միջանցքի հարց կա: Դուք խոսել չգիտեք, հիմնավորում չունեք, դուք վախեցած եք, պարտված եք, ճնշված եք, ծնկի եք եկել հակառակորդի առջեւ: Դուք դատարկ եք դիվանագիտությունից, դուք ոչ միայն միջանցք կտաք, դուք Հայաստանի կեսը կտաք, Հայաստանը կտաք»: