Բացահայտվել է Բիանկա Սենսորիի հաջորդ սադրիչ քայլը. Քանյե Ուեսթը նոր սկանդալ է պատրաստում «Գրեմմիից» հետո
- Lilit
- Feb 7
- 2 min read

Բիանկա Սենսորին կրկին կմասնակցի սադրիչ նախագծի՝ չնայած 2025 թվականի «Գրեմմի»-ին նրա «մերկ» տեսքի պատճառով առաջացած քննարկումների փոթորկին, գրում է Mirror-ը։30-ամյա մոդելն ու ճարտարապետը ցնցել է աշխարհը՝ արարողությանը ներկայանալով թափանցիկ զգեստով, որը բացարձակապես ոչինչ չէր թաքցնում։ Այս ամենը տեղի է ունեցել ամուսնու՝ Քանյե Ուեսթի կողքին, ով հպարտությամբ է ստանձնել այս ներկայացման պատասխանատվությունը։ Զույգի ելքը լայն արձագանք առաջացրեց, եւ երկրպագուները անհանգստացան Բիանկայի բարեկեցության համար, իսկ ոմանք պնդում էին, որ 47-ամյա Քանյեն ստիպել է նրան այդպես հագնվել:Բայց կարծես Սենսորին չի պատրաստվում կանգ առնել: Նա կլինի Քանյեի եւ նրա ստեղծագործական շրջապատի ստեղծած գեղարվեստական ֆիլմի գլխավոր աստղը։ Ըստ ինսայդերների՝ նախագիծը կկենտրոնանա կանացի մարմնի վրա, իսկ գլխավոր դերը կկատարի Բիանկան։Ֆիլմը նկարահանվում է Ճապոնիայում, սակայն ինքը՝ Քանյեն, դրանում չի հայտնվի, քանի որ ամբողջ կոնցեպտը կենտրոնացած է նրա կնոջ վրա։Աղբյուրը խոսել է նախագծի էության մասին.«Ֆիլմը բաղկացած է կանանց մեծ խմբերից, որոնք միասին խորհրդանշում են անհատական կանացիությունը: Դրա իմաստը բաց է մեկնաբանության համար: Մերկության ամոթը խորթ է մարդկային բնությանը: Կանացի մարմինը ստեղծված է ցուցադրվելու համար: Անպարկեշտությունը գոյություն ունի միայն մտքում»:Ինչպես հայտնում է Daily Mail-ի աղբյուրը, Բիանկան ապացուցել է իրեն որպես «փայլուն դերասանուհի» եւ տեսախցիկի առաջ բնական ու վստահ տեսք ունի։Քանյեն խոսել է այդ նախագծի մասին «Գրեմմիի» կարմիր գորգի իրենց հակասական հայտնվելուց մի քանի ժամ անց: Այն պահին, երբ նա կնոջը հրաման տվեց հանել մորթյա բաճկոնը, վերջինը հնազանդորեն կատարեց նրա հրահանգները՝ դրսեւորելով սադրիչ կերպար։Արարողությունից հետո ռեփերը հպարտորեն պատմել է իր «սխրանքի» մասին՝ ասելով. «Կնոջս առաջին կարմիր գորգը բացեց մեզ համար բոլորովին նոր աշխարհ: Ես չկարողացա աչքս կտրել նրանից, ինչպես այն երեկո: Ես այնքան բախտավոր եմ, որ ունեմ այդպիսի խելացի, տաղանդավոր, համարձակ եւ կրքոտ կին»:Ուեսթը նաեւ ակնարկել է Բիանկայի հանդերձանքի եւ 2024 թվականի Vultures ալբոմի շապիկի միջեւ կապի մասին, այնուհետեւ անդրադարձել է «Գրեմմիին»՝ ասելով. «Մենք դա ավելի լավ արեցինք, քան «Գրեմմին»»:Նա նաեւ պարծենում էր, որ «2025 թվականի փետրվարի 4-ի դրությամբ իր կինը Google-ում ամենաորոնված մարդն է»։Չնայած իր ընտրության ազատության շուրջ քննադատությունների եւ մտահոգությունների տարափին, Բիանկան լռում է: Այնուամենայնիվ, թվում է, որ նա լիովին պաշտպանում է ամուսնու դիրքորոշումը՝ «Գրեմմիից» հետո նրան նկատել են Քանյեի կողքին Լոս Անջելեսում՝ ձայնագրման ստուդիայի ճանապարհին, որտեղ նրանք շրջապատված են եղել լուսանկարիչներով։