Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև
- Lilit
- Nov 17, 2024
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Օգյուստ Պֆլյուգերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը նշել է, թե իբր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաձեռնողը Ադրբեջանն է և պնդել է, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է «ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին»: