top of page

Երևանը ստացել է Բաքվի պատասխան առաջարկները. ԱԳՆ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 5, 2024
  • 1 min read
ree

Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն), «Ազատությանը» հայտնել են Արտգործնախարարությունից։


Այսօր ավելի վաղ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Երևանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և ստորագրելու համար Բաքվին առաջարկներ է ուղարկել, սպասում է արձագանքի։


Երևանը օգոստոսին Բաքվին ուղարկել էր խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրել, ադրբեջանական կողմը, սակայն, կտրուկ մերժել էր:

1/3012
bottom of page