top of page

Մաշտոցի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարը պոկվել, ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա

Oct 3, 2024
1 min read

Քաոսային իրավիճակ է ստեղծվել Մաշտոցի պողոտայում, հայտնում է «Հրապարակ»-ը։

Հանրային տրանսպորտը չի կարողանում առաջ շարժվել, տասնյակ մարդիկ կանգառներում սպասում են, սակայն խնդիրը չի լուծվում։

Պարզվել է, որ տրոլեյբուսի էլեկտրալարերից մեկը պոկվել, ընկել է  ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկի վրա, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ է ստեղծվել։

Ավտոբուսներն ու տրոլեյբուսը շրջափակման մեջ են հայտնվել։

1/3635
bottom of page