top of page

Մենք մեր բոլոր պրոբլեմները տանում, կախում ենք երեխեքի վզից. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ տարեվերջին կունենանք ավարտված և շահագործման հանձնված 45, շինարարության փուլում գտնվող 26 դպրոցներ:

«Այսինքն՝ մենք այս տարին կամփոփենք նոր կառուցված, ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցներով»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ դպրոցում շատ լուրջ խնդիրներ կան:

«Մենք մեր բոլոր պրոբլեմները՝ հին, նոր, տանում ենք, կախում ենք երեխեքի վզից։ Չի կարելի տենց բան անել։ Երեխեքին պետք է թողնել ձևավորվել, պետք չէ իրենց մտցնել սև արկղերի մեջ»,-ասաց նա։

Փաշինյանը նաև կարևորեց, որ դպրոցը գունեղ լինի:

1/2231
bottom of page