top of page

Բայրամովն ասել է՝ որն է սահմանազատման գործընթացի ավարտի ամենամեծ խոչընդոտը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 27, 2024
  • 1 min read
ree

Շարունակվում են աշխատանքները Հայաստանի հետ սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Առաջիկայում ականատես կլինենք հետագա դրական քայլերի։ Այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։


Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ջեյհուն Բայրամովը նշել է, թե «Հայաստանի Սահմանադրության մեջ դեռեւս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Սա մեզ թվում է, որ գործընթացի ավարտի ամենամեծ խոչընդոտն է»։

1/3053
bottom of page