top of page

«Բագրատ Սրբազանի մոտեցումները դուրս են կարծրատիպերի շրջանակից»․ Դավիթ Անանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 6, 2024
  • 1 min read
ree

ՊԵԿ նախկին նախարար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում։


Հատկանշվելով անձնական խարիզմայով, խորհրդավորությամբ, անկանխատեսելիությամբ և իռացիոնալությամբ՝ նրա առաջնորդը ոչ ավանդական մոտեցում է ցուցաբերում շարժմանը, որը դուրս է գալիս ավանդական քաղաքական գործընթացի վերաբերյալ առկա կարծրատիպերի շրջանակից, ինչը, իր հերթին, առաջացնում է զգալի հանրային հետաքրքրություն և միևնույն ժամանակ մեծացնում է անհանգսստությունն իշխող վերնախավի ներկայացուցիչների մոտ։


Շարժման այս յուրահատկությունը թույլ է տալիս ձևակերպել հետևյալ մի քանի կարևոր հետևությունները.


1. Երկարաժամկետ ռազմավարություն. Ի հեճուկս բազմատիվ հոռետեսների, այսպիսի շարժումը, այնուամենայնիվ, երկարաժամկետ գոյության ներուժ կարող է ունենալ, քանի որ դրա հիմնական նպատակը խորը հասարակական համախմբում առաջացնելն է, ինչպես նաև իշխող համակարգին մարտահրավեր նետելը՝ հասկանալու համար իր անելիքների անխուսափելիությունը:


2. Վերլուծական բարդություն. Առաջնորդի և ընդհանուր առմամբ շարժման բարդությունն ու անկանխատեսելիությունը նրա վերլուծությունը ու ապագա արդյունքային կանխատեսումը դարձնում է անսովոր, անիրական և ժամանակավրեպ խնդիր քաղտեխնոլոգների համար, քանի որ պահանջվում է նոր մոտեցումների մշակում և նոր տեխնոլոգիաների կիրառում:


3. Առաջնորդության անփոխարինելիություն. Բագրատ Սրբազանը, որպես առաջնորդ, բացառիկ է: Նրան այլ առաջնորդով (օրինակ՝ աշխարհիկ առաջնորդով) փոխարինելը հնարավոր չի թվում առանց շարժման միասնականությունն ու ուժը կորցնելու ռիսկի։ Այս առումով շարժումն ու նրա բովանդակությունը սերտորեն կապված են նրա հիմնադիր-առաջնորդի անձի հետ։


Ամփոփելով, համաժողովրդական այս շարժման արդիականությունն ու նշանակությունը պահպանելու և զարգացնելու համար անհրաժեշտ է հանրային ուշադրություն և ակտիվ մասնակցություն։ Միայն այս դեպքում է հնարավոր շարժման և հասարակության, ինչպես նաև շարժման ու հանրության և իշխող վերնախավի միջև «արդյունավետ երկխոսության» կայացում»։

1/3053
bottom of page