Կիրանցից մեկնարկած քայլերթը հասավ Սարիգյուղ. գյուղացիները դիմավորեցին ծափերով
- Lilit

- May 4, 2024
- 1 min read

Ինչպես հայտնել ենք, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։ Նախատեսվում է, որ երթը կհասնի Երևան մայիսի 9-ի կեսօրին: Այս պահին երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ գյուղ, որտեղ տեղի բնակիչները նրանց դիմավորեցին ծափերով ու ողջույններով: «Միացեք, քանի թուրքը այստեղ չի հասել, ձեր տներին չի հասել»,- գյուղացինեին կոչ արեցին երթի մասնակիցները:




















