ՀՀ-ից Իսպանիա ծիրան չի արտահանվել․ Էկոնոմիկայի փոխնախարարը արձագանքել է լուրերեին
- Jul 20
- 1 min read

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերին:
«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարը:
Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Հավելենք, որ այս տեղեկատվությունը սոցիալական ցանցերում բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել։




















