top of page

Միջազգային օլիմպիական կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմը

  • Jul 7
  • 1 min read

Միջազգային օլիմպիական կոմիտեն վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմը, այս մասին հայտնել է սպորտի նախարար Դեգտյարյովը։



ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը նաև չեղարկել է իր 2023 թվականի որոշումը, որով առաջարկվում էր ռուս մարզիկներին թույլատրվել մրցել որպես չեզոք մարզիկներ և արգելվում էր նրանց մասնակցել թիմային մրցումներին։



ՌԴ մարզիկների համար չեզոքության բոլոր ստուգումները չեղարկվել են։ ՄՕԿ-ը վերացրել է Ռուսաստանում միջազգային մրցումներ անցկացնելու արգելքը։

«ՄՕԿ-ի որոշումները միջազգային կազմակերպություններում իրականացնելու համար դեռ շատ աշխատանք կա, բայց ՄՕԿ-ը հստակ ազդանշան է ուղարկում. օլիմպիական շարժումը պետք է մնա ապաքաղաքական»,- նշել է ՌԴ սպորտի նախարարը։

1/3499
bottom of page