top of page

Բռնի տեղահանությունից հետո Արցախում մնացած վերջին բնակիչներից Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ree

2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավանեսյանը մեղադրվում է «ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործություններ» կատարելու մեջ։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2025 թվականի սեպտեմբերի 14-ի միջադեպին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը, իբր, «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր», հետո, իբր, նա «ավտոմատ հրազենից անկանոն կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա է նետել նռնակներ»։

1/3067
bottom of page