Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան: Այս մասին «1Lurer»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց աջակցությամբ, ծառայողական լիազորությունները օգտագործել է ր վնաս համայնքի շահերի՝ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով օտարելով շուկայականից բազմակի ցածր գներով։
Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս։ Հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը, և տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ՝ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։
Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Դ.Գ.-ին և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձի (այդ թվում՝ ամուսնուն և նրա հորը) մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և գույքի չհայտարարագրման համար։




















