Մենք լուռ շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցի դրական լուծմանը. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
- Lilit

- 7 hours ago
- 1 min read

Նրանք մեր հոգևոր ընկերներն ու եղբայրներն են, և հուսով եմ որ կլինի արդար դատավարություն և շուտով նրանք ազատ կարձակվեն, հայտարարել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ խոսելով ձերբակալված սրբազանների մասին:
«Ես դա չեմ կապում որևէ իշխանության հետ, իրենք իմ ուսանողական ընկերներն են և ես ափսոսում եմ: Մենք մեր վարչապետից շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ տարիներով գոյություն ունեցող հարցերը բարձրաձայնվել են: Մենք ոչ թե միացել ենք, այլ իր աջակցությունն ենք ստացել, որովհետև այն խնդիրներն, ինչի մասին խոսել էինք, մեր հոգևոր անվտանգությանն է վերաբերում», - ասել է Սիոն արքեպիսկոպոս:
Նա նշել է, որ եկեղեցում այդ հարցերը միշտ էլ բարձրաձայնվել են, բայց երբ գալիս է մի պահ, երբ այդ հարցերը չեն լուծվում մեն դիմում ենք մեր հասարակության աջակցությանը, որպեսզի միասնաբար այս խնդիրները լուծենք:
«Մենք լուռ շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցի դրական լուծմանը: Մեր գործողությունները ոչ թե կաթողիկոսի կամ Էջմիածնի դեմ են, այլ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի», - նշել է Սիոն արքեպիսկոպոս:
ՀԻշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում է պատարագի:




















