top of page

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 hours ago
  • 1 min read
ree


Օրվա իշխանությունը ներկայացնողներից մեկը հնչեցրել է միտք՝ փոքր դպրոցներում հնարավոր չէ բարձրորակ կրթություն ապահովել: Ողջունելի է, որ առնվազն ընդունում են կառավարման հմտությունների ձախողումը, ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը։

«Հիմնավոր կասկած կարող ե՞նք ունենալ, որ նույն տրամաբանությամբ իրենք կարծում են, որ բարձրորակ կառավարում հնարավոր չէ ապահովել փոքր երկրում…

Կրթությունը մեր երեխաների ապագան է։ Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ։ Եվ միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան», - գրել է Դանիելյանը։

1/3040
bottom of page