Սպերցյանը «Կրասնոդարի» առաջատարն է. Կեչինով
- Lilit

- 7 hours ago
- 1 min read

Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի վեցակի չեմպիոն Վալերի Կեչինովը Матч ТВ-ի հետ զրույցում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին անվանել է ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ ։
«Սովորաբար լավագույն խաղացողներին ընտրում են մրցաշարային աղյուսակի վերևում գտնվող թիմերից: Կցանկանայի նշել Ջոն Կորդոբային, սակայն ինձ դուր չի գալիս նրա պահվածքը, այն չի համապատասխանում նրա խաղին: Թեպետ Կորդոբան իսկապես առանձնանում է և թիմն առաջ տանում:
Որպես լավագույն՝ կնշեմ Սպերցյանին: Նա «Կրասնոդարի» առաջատարն է և արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ՝ շատ վստահ խաղ է ցուցադրում: Նրա շնորհիվ թիմը հարձակման գծում բազմաթիվ պահեր է ստեղծում, իրացնում դրանք և արդյունքի հասնում»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կեչինովը Матч ТВ-ին:




















