ԱԱ. այսօր մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները. Մալխաս Ամոյանը կպայքարի Աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման համար
- Lilit

- Sep 19
- 1 min read

ԱԱ. Սեպտեմբերի 19-ին մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:
60 կգ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ուկրաինացի Կուզկոյի հետ:
72 կգ Գոռ Խաչատրյանը՝ Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ:
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի Չեբի (Թուրքիա)-Վանգ (Չինաստան) զույգի հաղթողը:
Գոտեմարտերը կմեկնարկեն 12:30-ին (Երևանի ժամանակով):
Մալխաս Ամոյանը կպայքարի Աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման համար:




















