top of page

Պարո´ն Զուրաբյան, մյուս լևոնականներ, հանգիստ թողեք ծերունախտով տառապող այդ մարդուն. Ռուբինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 12
  • 1 min read
ree

Նոր աչքովս ընկավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Փաշինյանին անվանել է «Հայաստանի փաշա Նիկոլայ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


«Պարո´ն Զուրաբյան, մյուս լևոնականներ, հանգիստ թողեք ծերունախտով տառապող այդ մարդուն: Թողե´ք, թող հանգիստ վայելի իր թոշակը, հերի´ք է պարազիտանաք:



Տարեցների շահագործումը անբարոյական է և ապօրինի:



Եթե այսպես շարունակվի, հարցով պետք է զբաղվեն համապատասխան սոցիալական ծառայությունները»,- գրել է Ռուբինյանը:


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։

bottom of page