top of page

Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյանի շնորհավորանքը` Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Jul 14, 2024
1 min read

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X սոցկայքում՝ շնորհավորելով  Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: 

«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»,- ասված է Միրզոյանի գրառման մեջ, որին կցված է համատեղ լուսանկար Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ։

1/3635
bottom of page