top of page

Ուկրաինական հարվածը խափանել է «Յանդեքս»-ի աշխատանքը նաև Երևանում

Oct 11
1 min read

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնին հասցված հարվածի հետևանքով ընկերության ծառայությունների աշխատանքը խափանվել է նաև Երևանում։


Այսօր առավոտյան օգտատերերը խնդիրների են բախվել «Յանդեքս» հավելվածից օգտվելիս։ Մասնավորապես, հնարավոր չի եղել տաքսի պատվիրել կամ օգտվել հավելվածի քարտեզից։


Խափանումն ազդել է նաև Երևանի հանրային տրանսպորտից օգտվողների վրա։ Քանի որ ավտոբուսների ժամանման ժամանակի մասին տեղեկությունները հասանելի են «Յանդեքս» հավելվածի միջոցով, քաղաքացիները չեն կարողացել հետևել տրանսպորտի տեղաշարժին և տեսնել, թե երբ է ժամանելու իրենց սպասվող ավտոբուսը։


Ժամը 11։00-ի դրությամբ հավելվածի աշխատանքը սկսել է աստիճանաբար վերականգնվել։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման էր ենթարկվել Վլադիմիրում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոնը, ինչի հետևանքով դրա աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել էր։


Ընկերության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։


Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայություններն ու մասնագետները, որոնք գնահատում են ենթակառուցվածքներին հասցված վնասը և ուսումնասիրում տվյալների կենտրոնի աշխատանքը վերականգնելու հնարավորությունները։

1/3696
bottom of page