Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը. Լուսանկարներ
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծնունդին։

Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության լռուն վեհությունն ու դարավոր ուժը։ Ջրաներկի նուրբ գունաշարի և լույսի միջոցով հեղինակը անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։

Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանը ստեղծագործական ճանապարհին մեծացել է նկարչական միջավայրում։ Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ նվիրված ջրաներկին և քաղաքային պեյզաժներին, իսկ վերջին տարիներին իր ստեղծագործություններում առավել հաճախ անդրադառնում է հայկական վանքերի թեմային՝ փորձելով ժամանակակից գունային լեզվով ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը։




















