top of page

ՔՊ, մի' արեք, հրաժարվե'ք, այս կանոնակարգով հանցակից եք դառնում, բացեք ձեր աչքերը. Սրբազանի կոչը

Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության։Մինչ օրս բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը ստորագրել է մեկ մարդ: Այս մասին այսօրվա իր ուղերձում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը ԱԺ-ում վավերացնելու գործընթացին։

«Այս ընթացակարգով ու քննարկմամբ վերահաստատվում է հակապետական ընթացքը, որի պատճառով դուրս ենք եկել պայքարի դեռևս մայիս ամսից։ Տեղի ունեցածը Ադրբեջանի պահանջով, պարտադրանքով է եղել, հանձնվել են տարածքներ՝ ՀՀ-ից, Տավուշի շրջանից, առանց որեւէ հիմք ունենալով դրա համար»,- նշել է Սրբազանն ու ավելացրել, որ կանոնակարգը հաստատվում է միայն այդ տարածքները հանձնելուց հետո։ Դա, ըստ նրա, եւս մեկ անգամ վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը անօրինական, հակասահմանադրական, հակապետական ու հայաազգային գործընթաց էր։

«Մինչև այսօր որևէ փաստաթուղթ՝ ներառյալ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ստորագրվել են մեկ անձի կողմից։ Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորություն։ Այս անօրինական աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է ԱԺ-ով և այսպիսի ընթացակարգով մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ « ՔՊ» խմբակցության և այն հայ մարդկանց վրա, ովքեր քվեարկել են այս խմբակցության օգտին»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Նա հորդորել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին բացել աչքերը, տեսնել իրականությունը, ինքնաքննությամբ զբաղվել։ «Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից։ Մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք» , - ասել է Սրբազանը։

1/2231
bottom of page