Առանց տոմսի երթևեկողները Երևանում վճարել են մոտ 5 մլն դրամ տուգանք
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

Երևանում այս տարվա օգոստոսից մինչև դեկտեմբերի 1-ը ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների համար շուրջ 1500 քաղաքացի ենթարկվել է տուգանքի։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում։ Խախտումները վերաբերում են առանց տոմսի երթևեկելուն, այլ անձանց արտոնություններից օգտվելուն, ինչպես նաև վճարման միջոց ունենալու պայմաններում ուղեվարձը չվճարելուն։
Այդ մասին զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի ժ/պ Օֆելյա Սիմոնյանը տեղեկացրեց, որ վճարված ակտերի քանակը 552 է։
Նշենք, որ Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանված տուգանքը կազմում է 15 հազար դրամ։
Արդյունքում, տուգանված քաղաքացիների կողմից արդեն վճարված գումարի ընդհանուր չափը կազմում է 4 միլիոն 907 հազար ՀՀ դրամ։




















