top of page

Զելենսկին կհանդիպի Մակրոնի և Բայդենի հետ

Jun 5, 2024
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է The Guardian-ը:



Հայտնի է, որ Զելենսկին Ֆրանսիա է հրավիրվել Նորմանդական դեսանտային օպերացիայի տարեդարձի կապակցությամբ:



Բայդենի հետ հանդիպումը հաստատել է Սպիտակ տունը:



Նշվում է, որ Մակրոնն ուրբաթ Փարիզում կհյուրընկալի Զելենսկիին։



«Քանի որ առաջնագծում և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռուսական հարվածներն ուժգնանում են, երկու նախագահները կքննարկեն իրավիճակը», - ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:



Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Նորմանդական դեսանտային օպերացիայի տարեդարձի միջոցառումներից հետո: Զելենսկին ելույթ կունենա նաև Ֆրանսիայի Ազգային ժողովում։

1/3635
bottom of page