top of page

Համբուրգում տեղի է ունեցել իսլամիստների ցույց, որոնք պահանջել են խալիֆայություն ստեղծել

Apr 29, 2024
1 min read

Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ քաղաքում իսլամիստների զանգվածային ցույց է տեղի ունեցել։ Նրանք կոչ էին անում ստեղծել խալիֆայություն։


Bild-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է ավելի քան հազար մարդ, որը կազմակերպել է 25-ամյա ուսանող Ջո Ադադ Բոատենգը։


Հատկանշական է, որ ակցիան համաձայնեցվել է տեղական իշխանությունների հետ։ Համբուրգի ոստիկանությունը հայտարարել է, որ հիմքեր չկան ենթադրելու, որ ցուցարարները անկարգություններ են կազմակերպելու:


«Միայն կասկածանքը բավարար չէ արգելքի համար», - ասում է ոստիկանության խոսնակ Սանդրա Լևգրյունը:


Ավելի վաղ հաղորդվել էր երեք դեռահասների մասին, ովքեր ձերբակալվել էին Գերմանիայում՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։

1/3635
bottom of page