top of page

Իշխանասարի գյուղի խաչմերուկի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար

Mar 14, 2024
1 min read

Մարտի 14-ին, ժամը 16:57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասարի գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա (մոտ 15 մ), որոնք շարունակել են ընթացքը:

1/3635
bottom of page