top of page

Ավտովթարի է ենթարկվել Շիրակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 24, 2024
  • 1 min read

ree

Հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վարորդ Հ․ Իսրայելյանն աշխատում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր:

1/3042
bottom of page