top of page

Երևանում երթուղային ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

  • Apr 14, 2025
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին: 

bottom of page