top of page

Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում. ՌԴ ԱԳՆ

  • 1 hour ago
  • 1 min read


Բաքուն և Երևանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«Իրանից մեր հայրենակիցների տարհանման գործում զգալի օգնություն են ցուցաբերել Հայաստանը և Ադրբեջանը։ Այսպես, Բաքուն ռուսաստանցիներին հնարավորություն է ընձեռել օգտվել 2020 թվականից անհատական հատումների համար փակ «Աստարա» սահմանային անցակետից՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական հայտի հիման վրա»,- նշել է դիվանագետը։

bottom of page