top of page

Rolls-Royce-ը 2023-ին ռեկորդային վաճառք է գրանցել

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 10, 2024
  • 1 min read
ree

Լյուքս դասի Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը հայտնել է գործունեության ևս մեկ հաջող տարվա մասին: 2023 թվականին հաճախորդներին է մատակարարվել ռեկորդային 6032 մեքենա, ընդ որում, յուրաքանչյուրին՝ անհատականացման տարրերով:



Վաճառքներն աճել են ընկերության ներկայության գրեթե բոլոր երկրներում, սակայն ապրանքանիշի ամենամեծ շուկաները դեռևս ԱՄՆ-ն և Մեծ Չինաստանն են:



Նոր ռեկորդներ են սահմանվել Մերձավոր Արևելքում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիան կրկին գլխավոր սպառողն է:



Տարեվերջի արդյունքներով՝ Rolls-Royce-ի ամենահայտնի մոդելը եղել է Cullinan քրոսովերը, երկրորդ տեղում է Ghost սեդանը:

1/3047
bottom of page