top of page

Կարին Տոնոյանի մամուլի պատասխանատուն խուսափեց հստակ պատասխանից՝ կապված «5165»-ի գործունեության հետ


«5165» կուսակցությունը՝ ի դեմս Կարին Տոնոյանի, հայտարարությամբ ամեն ինչ ասել է, նոր բան չկա։ Այդ մասին այսօր MediaHub-ին ասաց «5165»-ի մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը։ Նա պատասխանեց հարցին, թե շարունակելո՞ւ են պահանջել վարչապետի և նախագահի հրաժարականը՝ փողոցի պայքարից անցնելով քննարկումների փուլի։

«Հայտարարության մեջ ամեն ինչ նշված է, մեկնաբանելու, մանրամասնելու իմաստ չեմ տեսնում»,- խուսափողական ասաց Գրիգորյանը։


Նա չցանկացավ հստակ պատասխանել մեզ՝ հրաժարվելով նաև ապահովել մեր կապը Կարին Տոնոյանի հետ, որից ցանկանում էինք հավելյալ տեղեկություններ ճշտել նրանց պայքարի մասին։


Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 28-ին «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ դուրս են գալիս «Ազատագրական շարժում»-ից, որն արդեն մեկ շաբաթ է՝ հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում: Տոնոյանը նշել է, որ պայքարը կշարունակի առանձին, ոչ թե փողոցում, այլ քննարկումների միջոցով։


Մերի Գևորգյան

1/2384
bottom of page