top of page

Դանակահարություն՝ գիշերային ակումբի դիմաց (տեսանյութ)



Դեկտեմբերի 30-ին, ժամը 1-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, գիշերային ակումբի դիմաց, երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար. նրանցից մեկը դանակահարել էր մյուսին։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Դեպքից մոտ մեկ ժամ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգեցին. ծակած-կտրած վերքերով, անգիտակից վիճակում 32-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց։

Սևանի ոստիկանները նախ ճշտեցին, թե դեպքը որտեղ է եղել, ապա ականատես վկաներ հայտնաբերելով` պարզեցին, նաև կասկածյալի ինքնությունը. Գավառի բնակիչ է, 26 տարեկան։

Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 31-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1/2098
bottom of page