Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել

Բաց աղբյուրների տվյալների հիման վրա իրականացված հետազոտությունների համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը հասել է 258 989-ի։ Այս տվյալները հրապարակվել են այսօր՝ «Մեդիազոնա» պարբերականի, «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայության և կամավորների թիմի համատեղ զեկույցում։
Վիճակագրության համաձայն՝ սպանվածների թվում կան տարբեր զինվորական կոչումներ ունեցողներ, այդ թվում՝ շուրջ 7,7 հազար սպա։ Մասնավորապես, հաստատվել է 17 գեներալների մահը, որոնց թվում են գեներալ-լեյտենանտներ, գեներալ-մայորներ, ինչպես նաև պաշտոնաթող զինծառայողներ և ուժայիններ։
Հետազոտողները նշում են, որ մոբիլիզացվածների շրջանում գրանցված կորուստների մասին տեղեկությունները կարող են իրականում ավելի մեծ լինել, քան պաշտոնապես արձանագրված 20,5 հազարը, իսկ զոհվածների միջին տարիքը կազմում է 37,8 տարեկան։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ներկայացվող ցուցակն ամբողջական չէ, քանի որ բոլոր տվյալները չէ, որ հասանելի են հանրային աղբյուրներում։




















