top of page

Որ դպրոցների տնօրեններին է ազատել քաղաքապետը

Nov 20, 2022
1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցներում տնօրեններ են ազատվել աշխատանքից։ Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկացել է քաղաքապետարանից։


Արամ Սաֆարյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


Գարեգին Ներսեսյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից ազատել «Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան հ.135 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


Վիկտորիա Ռուխկյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ազատել «Երևանի Վ.Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 16-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


Անուշ Աբելյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից ազատել «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 21-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:


Վյաչիսլավ Ղևոնդյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ազատել «Երևանի հ.187 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016թ. դեկտեմբերի 26-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

1/3633
bottom of page