top of page

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը․ ՀՀ ՄԻՊ ուղերձը

Nov 20, 2022
1 min read

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։


«Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում:


Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը:


Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։


Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:


Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի»:



1/3633
bottom of page